Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Աղոթարան

Աղոթարան
04.12.2015 | 00:02

Արեգա՛կ արդարության`
փրկի՛չ իմ և ազատի՛չ Հիսո՛ւս
Քրիստոս, Քո լույսին
եմ ապավինում. լուսավորի՛ր ու
ջերմացրո՛ւ սիրտս։ Հրկիզի՛ր
իմ չար խորհուրդները
և հալեցրո՛ւ մեղքերիս
սառնամանիքը։ Գարո՛ւն
շնորհիր հոգուս,
Տե՛ր, որ ծաղկի և
պտղաբերի արդարության պտուղը։


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ